Լոռու մարզում բախվել են Niva–ն ու Volvo բեռնատարը. կա 1 զոհ, տուժածներից 3–ը երեխաներ են

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում. կա մեկ զոհ, 6 տուժած։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
«Ժամը 11։20-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապահի Լոռվա խճուղում բախվել են Chevrolet Niva մակնիշի ավտոմեքենան և Volvo մակնիշի բեռնատարը»,–գրում է կայքը։
Վթարի հետևանքով 1 մարդ տեղում մահացել է, 6–ը, որից 3-ը` անչափահասներ, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։
Բախման հետևանքով Chevrolet Niva-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել։ Վիրավորներից մի քանիսը հայտնաբերվել են դրսում։
Վթար Երևան-Մեղրի ճանապարհին. տուժել է 12 տարեկան երեխա
Վիրավորներից 2-ը (որոնցից 1-ը երեխա է) գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, և հնարավոր է՝ նրանց տեղափոխեն Երևանի հիվանդանոցներից մեկը։

Վթարի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։
Կոտայքում ГАЗ 24–ով վրաերթի են ենթարկել շղթայական վթարի վայրում հավաքվածներից 3–ին. կա զոհ
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Գուգարքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։