Հայկական մշակութային ժառանգության ոչնչացում. Արցախի ՄԻՊ–ը տեսանյութ է հրապարակել

Բոլոր այն տարածքներում, որոնք անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ, կան ավերված ու պղծված եկեղեցիներ ու հուշարձաններ։
Sputnik
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը տեսանյութ է հրապարակել` անդրադառնալով Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզմի և ոչնչացման դեպքերին։
Դրանք հիմնականում Արցախի վերահսկողությունից դուրս մնացած տարածքներում են։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է Ղազանչեցոցին, Կանաչ ժամին, Մեխակավանի և այլ եկեղեցիների ավերմանն ու ոչնչացմանը։
Ադրբեջանցիներն Արցախում կրկին վանդալիզմ են իրականացրել. քանդել են հին հայկական կամուրջը
Տեսանյութում ներկայացված են նաև հայկական հուշակոթողները, որոնք ադրբեջանցիներն ավերել են։ Բոլոր տարածքներում, որոնք անցել են Ադրբեջանի վերահսկողության ներքո, կան ավերված ու պղծված եկեղեցիներ ու հուշարձաններ։