ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանն իր ինստագրամյան էջում հրապարակել է նախնինների լուսանկարը ու վերնագրել այն. «Նրանք փորձեցին ոչնչացնել մեզ, բայց մենք վերծանվեցինք»։
Իր գրառման մեջ նա ներկայացրել է լուսանկարի բոլոր անձանց։ Աջ կողմում կանգնած փոքրիկ տղան Ալեքսիս Օհանյանի պապն է։ Բարձրահասակ աղջիկն Ալեքսիսի մեծ հորաքույրն է, որն, ըստ գործարարի, մեծ ներդրում է ունեցել նրա կրթության հարցում։
«Իմ նախապապը տեսել է, թե ինչպես են թուրք զինվորները գլխատում իր ծնողներին, նա մեծացել է թուրքական որբանոցում։ Իսկ մեծ տատս մանկության տարիներին Հալեպի անապատով գաղթել է ու սարսափելի դաժան օրեր տեսել»,– գրել է նա։
Գրառումն Ալեքսիսը եզրափակել է այսպես. «Ամենամեծ սխալներից մեկը, որ դուք կարող եք թույլ տալ հայի հանդեպ, փորձել ջնջել մեզ երկրի երեսից։ Դա չի աշխատում: Դա միայն մեզ ավելի ուժեղ է դարձնում»:
Ալեքսիս Օհանյանը հավելել է, որ հայերը երբեք չենք դադարի բարգավաճել, և դա կլինի թշնամու համար ամենօրյա հիշեցում, որ նրանք ձախողել են: