Ցուրտը մի փոքր կնահանջի. եղանակի տեսություն

Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր ցերեկը, հոկտեմբերի 24-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի արևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 23-26-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:
Եղանակը Հայաստանում
Երևան քաղաքում հոկտեմբերի 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Այսօր ցերեկային ժամերին կդիտվի +13...+15, առաջիկա գիշերը` +4...+6 աստիճան տաքություն։
Քանի՞ զբոսաշրջիկ է այցելել Հայաստան 2022 թվականին