Կցրտի. եղանակի տեսություն

Աշուն. Երևան
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում հոկտեմբերի 22-ին և 23-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Հոկտեմբերի 22-ին առանձին լեռնային շրջաններում կտեղա թաց ձյուն։ Հոկտեմբերի 23-ի ցերեկը, 24-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին հյուսիսարևմտյան է` 2-5մ/վ արագությամբ։
Եղանակի տեսություն
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 22-ի գիշերը կնվազի 8-10 աստիճանով, այնուհետև 23-26-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:
Երևան քաղաքում հոկտեմբերի 22-ի ցերեկը` քաղաքի առանձին հատվածներում, հնարավոր է անձրև: Հոկտեմբերի 23-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մայրաքաղաքում հոկտեմբերի 22-ի գիշերը եղել է 6-8 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +11...+13 աստիճան տաքություն։