ՉԺՀ նախկին նախագահ Հու Ցզինտաոյին ստիպել են դուրս գալ Կոմկուսի համագումարից․ տեսանյութ

Դատելով տեսանյութից`Ցզինտաոն չէր ցանկանում լքել իր տեղը և անգամ դիմեց երկրի ներկայիս նախագահ Սի Ծինփինին։
Sputnik
Չինաստանի կոմունիստական կուսակցության (ՉԿԿ) կենտրոնական կոմիտեի նախկին գլխավոր քարտուղար, ՉԺՀ նախկին նախագահ Հու Ցզինտաոյին քաղաքավարի կերպով խնդրել են լքել կուսակցության ղեկավարության շարքերը։ Դա արվել է ցուցադրաբար՝ հենց Չինաստանի կոմունիստական կուսակցության 20-րդ համագումարի ուղիղ հեռարձակման ժամանակ։
Տեսանյութում երևում է, որ 79-ամյա Ցզինտաոն նման շրջադարձի չէր սպասում և բավականին երկար ժամանակ չէր հասկանում, թե ինչ է կատարվում և ինչ են սպասում իրենից արդեն նախկին գործընկերները։
Պեկինը չի խոստանում հրաժարվել Թայվանի հետ վերամիավորման համար ուժի կիրառումից. Ծինփին
Որոշ ժամանակ անց, երբ նա, այնուամենայնիվ, դուրս չէր գալիս նիստերի դահլիճից, նրան սկսում են զգուշությամբ, բայց համառորեն բարձրացնել աթոռից, որը Սի Ծինփինի անմիջական հարևանությամբ էր։
Ցզինտաոն երկար ժամանակ չէր գիտակցում, թե ինչ է տեղի ունենում և շտապում էր նստել։ Այդ պատճառով էլ նրան ստիպված եղան դահլիճից հանել ձեռքերից բռնած։
Պեկինում այսօր ավարտել է Չինաստանի կոմունիստական կուսակցության 20-րդ համագումարը, որի արդյունքներով Քաղբյուրոյի մշտական կոմիտեի 4 անդամ, այդ թվում՝ Պետխորհրդի ղեկավար Լի Կեցյանը, չեն ընդգրկվել նոր գումարման Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի կազմում:
«Հիմարները» կապը կտրել են. ամերիկացիները Ռուսաստանի հետ պատերա՞զմ են ուզում
Արդեն հայտնի է, որ բացի Լի Կեցյանից չեն ընդգրկվելու կուսակցության վետերանները՝ Վան Յանը, Լի Չժանշուն և Հան Չժենը (վերջին երկուսը սպասելիորեն հրաժարական են տվել): Ակնկալվում, որ ՉԿԿ կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Սի Ծինփինը կվերընտրվի այս պաշտոնում 3-րդ ժամկետով: Սա ճանապարհ կբացի 2023 թվականին ՉԺՀ նախագահի պաշտոնում վերընտրվելու համար։