Ազատ ոճի ըմբիշ Վազգեն Թևանյանը հաղթեց թուրքին և դարձավ աշխարհի չեմպիոն

Հայ մարզիկները պարզապես հիացնում են։ Մեկ օրվա ընթացքում հաղթանակների շքերթ արձանագրվեց ըմբաշամարտի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի - Sputnik, Խաչիկ Չախոյան. Ազատ ոճի ըմբիշ Վագեն Թևանյանը իսպանական Պոնտեվեդարա քաղաքում անցկացվող առաջնությունում նվաճեց Մ23 տարեկանների աշխարհի չեմպիոնի կոչումը՝ եզրափակիչում 8։4 հաշվով հաղթելով թուրք Համզա Ալաջային։
Հոկտեմբերի 21-ին 65 կգ քաշային հայ ըմբիշը երկու գոտեմարտերում բացահայտ առավելության հասնելով մրցակիցների նկատմամբ՝ հասավ 1/4 եզրափակիչ, որտեղ դժվարին պայքարում 4։3 հաշվով հաղթանակի հասավ ճապոնացի Ռիոմա Անրակուի նկատմամբ։ Իսկ հաջորդ գոտեմարտում 7։6 հաշվով հաղթելով ղազախ Ադլան Ասկարովին՝ Թևանյանը իրավունք վաստակեց եզրափակիչում գոտեմարտելու ոսկե մեդալի համար։
Բռնցքամարտիկ Անի Հովսեփյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն
Եվս մեկ մեդալ Հայաստանի հավաքականը վաստակեց 79կգ քաշային կարգում։ Արման Ավագյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում առավելության հասավ հույն Գեորգիոս Կուգիումցիդիսի նկատմամբ։
Սակայն այսքանով ազատ ոճի Հայաստանի հավաքականը չի բավարարվելու։ Հոկտեմբերի 23-ին ոսկե մեդալի համար գոտեմարտելու է 61կգ քաշային Արսեն Հարությունյանը։
Մեծահասակների Եվրոպայի կրկնակի չեմպիոնն ու աշխարհի առջնության բրոնզե մեդալակիրը մեկ շնչով է հասել եզրափակիչ։
Գլխավոր գոտեմարտին հասնելու ճանապարհին Հարությունյանը հաղթանակի է հասել համապատասխանաբար Եգիպտոսի, Պուերտո Ռիկոյի, Ղազախստանի և Վրաստանի ներկայացուցիչների նկատմամբ։ Բացի Արսենից, վաղը մեդալային գոտեմարտ է անցկացնելու նաև Հրայր Ալիխանյանը, որը բրոնզե մեդալը վիճարկելու է մոլդովացի Վասիլե Դիակոնի հետ։
Թուրք ծանրորդը հրաժարվել է սեղմել ԵԱ-ի հաղթող Գարիկ Կարապետյանի ձեռքը. տեսանյութ