Արցախում ականի պայթյունից ադրբեջանցի է մահացել

Ադրբեջանի գլխավոր դատախազության տվյալներով` դեպքը տեղի է ունեցել Սուարաս գյուղի մոտակայքում կատարվող աշխատանքների ժամանակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի - Sputnik. Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում նախօրեին ականի պայթյունից տուժած ադրբեջանցիներից մեկը մահացել է։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Ակնայում 2 ադրբեջանցի ճանապարհաշինարար է պայթել ականի վրա. երկուսի ոտքն էլ անդամահատել են
Նախօրեին այնտեղ ականի վրա պայթել էին Էլսեվեր Համիդովը և Սաբուհի Հասանովը։ Ադրբեջանի գլխավոր դատախազության տվյալներով` նրանք Սուարաս գյուղի տարածքում վերանորոգման և կառուցապատման աշխատանքներ էին իրականացնում։
Չնայած բժիշկների միջամտություններին, 45-ամյա Էլսեվեր Համդովը ստացված ծանր վիրավորման պատճառով մահացել է։
Երկրորդ տուժածի վիճակը բավարար է։
Ադրբեջանցի տղամարդը պայթել է ականի վրա. ոտքերն ամպուտացրել են