Վրաերթ Ալավերդի-Դսեղ ճանապարհին. Պորտուգալիայի քաղաքացի հեծանվորդը մահացել է

Վրաերթ Ալավերդի-Դսեղ ճանապարհին
Պարզվել է, որ Մ-6 ավտոճանապարհի Ալավերդի-Վանաձոր հատվածի մոտ 16-րդ կմ-ին «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան բախվել է հեծանվորդի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի - Sputnik. Այսօր ժամը 15։45-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի-Դսեղ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած, հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Երևանում, հետիոտնային անցումում, Lexus–ով վրաերթի են ենթարկել անչափահաս տղայի
Պարզվել է, որ Մ-6 ավտոճանապարհի Ալավերդի-Վանաձոր հատվածի մոտ 16-րդ կմ-ին «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ե․ Չ․) բախվել է հեծանվորդի։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ հեծանվորդը (Ա․ Ս․, ծնված 1984 թ․, Պորտուգալիայի Հանրապետության քաղաքացի ) հոսպիտալացվել է Ալավերդի քաղաքի ԲԿ, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է։