Շիրակում ձյուն է եկել

Սոցցանցերում օգտատերերն արդեն տեսանյութեր են տարածում։
Sputnik
Շիրակի մարզում այսօր ձյուն է տեղացել։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձնախառն անձրև է տեղում։
«Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են»,–ասվում է հաղորդագրության մեջ:
Նշենք, էր սոցցանցերում օգտատերերը տեսանյութեր են տարածում, որոնցում երևում է, որ Շիրակի մարզի Ամասիայի շրջանում, Արփի լիճ տանող ճանապարհին ձյան ծածկը արդեն մի քանի սանտիմետր է։
Հիշեցնենք` ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը» հայտնել էր, որ հոկտեմբերի 21-ին և 22-ին առանձին լեռնային շրջաններում կտեղա թաց ձյուն։
Օդի ջերմաստիճանը հանրապետությունում կնվազի 8-ից 10 աստիճանով: