Լեռնային շրջաններում թաց ձյուն կտեղա. եղանակի տեսություն

Աշունը Երևանում . Արխիվային լուսանկար
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 21-ի ցերեկը և 22-ի գիշերը կնվազի 8-10 աստիճանով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում հոկտեմբերի 21-ին շրջանների զգալի մասում, 22-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Տեղեկությունը հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Հոկտեմբերի 21-22-ն առանձին լեռնային շրջաններում կտեղա թաց ձյուն։ Հոկտեմբերի 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Եղանակի տեսություն
Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ, 20-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 21-ի ցերեկը և 22-ի գիշերը կնվազի 8-10 աստիճանով:
Երևանում հոկտեմբերի 21-ին սպասվում է անձրև: Հոկտեմբերի 22-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: