Գյումրիի մարզադաշտը պատմության մեջ 1-ին անգամ լուսավորվեց. խաղերը կանցկացվեն նաև երեկոյան

«Շիրակ»-«Փյունիկ» հանդիպումը Գյումու մարզադաշտում
«Շիրակ» ֆուտբոլային ակումբին հնարավորություն է ընձեռվել անցկացնել տեղական և միջազգային մակարդակի հանդիպումեր, ինչպես նաև Եվրոպայի տարիքային առաջնություններ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի - Sputnik. «Շիրակ» ֆուտբոլային ակումբն այսօր իր հարկի տակ ընդունեց «Փյունիկին»: Մարզադաշտի պատմության մեջ առաջին անգամ է, որ խաղն անցկացվում է երեկոյան ժամին, որովհետև այն խաղից րոպեներ առաջ լուսավորվել էր: Մինչ խաղի մեկնարկը տեղի ունեցավ մարզադաշտի լուսավորության համակարգի գործարկման հանդիսավոր արարողությունը։
Տեղադրվել է Siteco ընկերության լուսավորության համակարգ, որը համարվում է Թոփ-3 համակարգերից մեկն աշխարհում և համապատասխանում է ՈւԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի կողմից պահանջվող չափորոշիչներին: Լուսավորության համակարգն ունի 1500 լյուքս:
Գյումու մարզադաշտի լուսավորության հանդիսավոր բացումը
Նշենք, որ Գյումրու ավագանու որոշմամբ` Գյումրի համայնքի սեփականություն հանդիսացող քաղաքային մարզադաշտը 30 տարի ժամկետով վարձակալության իրավունքով տրվել է «Շիրակ» ֆուտբոլային ակումբին, ինչը պայմանավորված էր ՈւԵՖԱ և ՀՖՖ արտոնագրման պահանջների խստացմամբ։
Sputnik Արմենիայի հետ զրույցի ժամանակ «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախագահ Տիգրան Վիրաբյանը նշեց` նախկինում «Շիրակ» ֆուտբոլային ակումբն ու մարզադաշտը զրկված են եղել, այն հնարավորությունից, ինչ ունեին մայրաքաղաքային մի շարք թիմեր և մարզադաշտեր: «Սա անհրաժեշտություն էր, քանի որ 21-րդ դարում ունենալ մարզադաշտ, որը լուսավորություն չունի՝ անընդունելի է: Այս տեխնիկական վերազինումը հնարավորություն է տալիս էլ ավելի շատ երկրպագուների բերել քաղաք»,-ասաց Վիրաբյանը։
«Շիրակ»-«Փյունիկ» հանդիպումը Գյումու մարզադաշտում
«Շիրակ» ֆուտբոլային ակումբին հնարավորություն է ընձեռվել անցկացնել տեղական և միջազգային մակարդակի հանդիպումեր, ինչպես նաև Եվրոպայի տարիքային առաջնություններ՝ հավաքականների մակարդակով: Հավաքականի մինչև 21 տարեկանների խաղերը Գյումրիում անցկացնելը նոր հետաքրքրություն կառաջացնի քաղաքի հանդեպ՝ Գյումրին մշակույթի մայրաքաղաքից նաև սպորտային մայրաքաղաք դարձնելով:
Տիգրան Վիրաբյանը
«Հաջորդիվ մենք պատրաստվելու ենք ընդունել երիտասարդական հավաքականի խաղերը և պետք է կարողանանք մարզադաշտը և բազան բերենք այն տեսքի, որը պարտադրում է կանոնակարգը: Նաև, ինչպես խոստացել ենք ավագանուն, պետք է որոշակի ներդրումային պարտավորություններ կատարենք՝ եվրոպական մակարդակի խաղեր ընդունելու համար»,-հավելեց Վիրաբյանը:
Լուսավորության համակարգի գործարկման պաշտոնական հանդիսավոր արարողությունը ներկա էին նաև ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն ու փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը:
«Շիրակ»-«Փյունիկ» հանդիպումը Գյումու մարզադաշտում