ԵԽ–ում ՀՀ հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևը հանդիպել է ԱԽ քարտուղարի հետ

ԵԽ–ում ՀՀ հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևը հանդիպել է ԱԽ քարտուղարի հետ
Արմեն Գրիգորյանը Կովաչևին է ներկայացրել սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զորքերի կողմից սանձազերծված ագրեսիան և դրա հետևանքները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանը պատրաստակամ է շարունակելու ժողովրդավարական բարեփոխումները նաև որպես անվտանգային բաղադրիչ, հայտարարել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևի հետ հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում են ԱԽ քարտուղարի ֆեյսբուքյան էջում։
ԱԽ քարտուղարը Կովաչևին է ներկայացրել սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զորքերի կողմից սանձազերծված ագրեսիան և դրա հետևանքները, ինչպես նաև բանակցային գործընթացի որոշ մանրամասներ:
Արմեն Գրիգորյանը Ադրբեջանի վերջին ագրեսիան ներկայացրել է Ալեքսանդր Վիննիկովին
Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Եվրոպական խորհրդարանի Հայաստանի հարցերով զեկուցող Անդրեյ Կովաչևին էր ընդունել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։