Պուտինը վավերացրել է ԵԱՏՄ-ում ապրանքների տարանցման վճարումները պարզեցնելու համաձայնագիրը

Փաստաթղթով նախատեսվում է, որ անհրաժեշտ տեղեկությունների փոխանակումն իրականացվելու է ԵԱՏՄ-ի մասին պայմանագրին համապատասխան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում մաքսային տարանցման ընթացակարգով ապրանքների տեղափոխման ժամանակ մաքսային և այլ վճարների վճարման առանձնահատկությունների մասին համաձայնագրի վավերացման մասին օրենքը: Փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։
ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի առևտրի դինամիկան
Համաձայնագիրը կկիրառվի այն դեպքերում, երբ ապրանքները մաքսային տարանցման ընթացակարգով ձևակերպվում են ԵԱՏՄ անդամ մի պետությունում, իսկ մաքսային և այլ վճարումները կատարվում են մեկ այլ պետությունում։
Փաստաթուղթը սահմանում է վճարումների պարզեցումների կիրառման դեպքերն ու պայմանները, ինչպես նաև սահմանում է համաձայնագրի կողմ հանդիսացող երկրների մաքսային մարմինների փոխգործակցության հիմքերը։
Նախատեսվում է նաև, որ ապահովման օգտագործման հնարավորության, ապահովման գումարների պահուստավորման և դրանց կրճատման (օգտագործման արգելքի վերացման) մասին տեղեկությունների փոխանակումն իրականացվելու է ԵԱՏՄ-ի մասին պայմանագրին համապատասխան։
ԵԱՏՄ-ն դադարում է ընտրություն լինել և անհրաժեշտություն է դառնում․ ռուս քաղաքագետ
Համաձայնագիրը ստորագրվել է ապրիլի 19-ին Մոսկվայում` Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի նախագահների կողմից։