Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստուգել է Ռյազանի շրջանի արևմտյան ռազմական օկրուգի զորավարժարանում մոբիլիզացված զինծառայողների պատրաստման ընթացքը:
Ռուսաստանի նախագահը ծանոթացել է ստորաբաժանումների մարտական համահարթեցման խնդիրների լուծման գործընթացին և զորահավաքի ենթարկված անձնակազմի պատրաստականությանը՝ հատուկ գործողության շրջաններում առաջադրանքներ կատարելու համար:
Պուտինը ծանոթացել է զորահավաքի ենթարկվածների պատրաստությանը
© Sputnik / Михаил Климентьев
/ Ռազմական հրաձգարանում Ռուսաստանի Դաշնության նախագահը հետևել է մարտավարական, կրակային, ինժեներական և բժշկական պատրաստության գործնական պարապմունքներին:
Բացի այդ, Պուտինն այցելել է բազմաֆունկցիոնալ հրաձգային համալիր (որտեղ մոբիլիզացվածները մշակում են հրաձգության տարբեր մեթոդներ) ու փորձարկել է ռուսական ՍՎԴ դիպուկահարի հրացանը՝ մի քանի կրակոց արձակելով։
Պուտինը լսել է ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի զեկույցը մոբիլիզացված քաղաքացիների կողմից տարբեր ռազմական մասնագիտությունների գծով մարտական պատրաստության դասընթաց անցնելու մասին:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 238-րդ օրը։
ՌԴ նախագահի հրամանագրով սեպտեմբերի 21-ից մասնակի զորահավաք է հայտարարվել։ ՌԴ ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուի խոսքով՝ ընդհանուր առմամբ զորակոչվելու է 300 հազար պահեստազորային. դա ՌԴ մոբիլիզացիոն ռեսուրսի 1%-ն է։