Ղրիմի կամրջի վերանորոգումը շարունակվում է, բայց խցանումներ չկան. տեսանյութ

Կամրջով կարելի է երթևեկել թեթև մարդատար ավտոմեքենաներով, ավտոբուսներով, ինչպես նաև երկաթուղային տրանսպորտով։
Sputnik
Ղրիմի կամրջի վերանորոգումը շարունակվում է, սակայն ավտոմեքենաների երթևեկությունն իրականացվում է առանց խցանումների։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
Նշվում է, որ կամրջի ավտոմոբիլային հատվածի մի մասով մեքենաների երթևեկությանը որևէ բան չի խանգարում, խցանումներ չկան։ Կամրջի վնասված հատվածում ծանր շինարարական տեխնիկա է կանգնած, աշխատողները շարունակում են վերականգնել կամուրջը։
ՌԴ ԱԴԾ-ն հրապարակել է Ղրիմի կամրջի վրա պայթած բեռնատարի վերջին զննության կադրերը
Հիշեցնենք` հոկտեմբերի 8-ի առավոտյան Ղրիմի կամրջի վրա բեռնատար է պայթել, ինչի հետևանքով երկաթգծի շարժակազմի վառելիքի 8 ցիստեռն է բռնկվել։ Կամրջի երթևեկելի մասը մասնակի փլուզվել է, պայթյունի հետևանքով երեք մարդ է մահացել։ Հակաահաբեկչական ազգային կոմիտեն նշել է, որ ահաբեկչության պատվիրատուն և կատարողը Ուկրաինայի հատուկ ծառայություններն են։
Ռուսաստանի ԱԴԾ-ն պարզել է, որ բեռնատարը, որի մեջ ենթադրաբար եղել է պայթուցիկը, Օդեսայից մեկնել է Բուլղարիա, Վրաստան, Հայաստան, ապա Վրաստանի տարածքով գնացել Ռուսաստան։
Հանցագործության նախապատրաստմանը մասնակցելու համար քրեական գործի շրջանակում այս պահին ձերբակալված են ՌԴ 5, Ուկրաինայի 2 և Հայաստանի 1 քաղաքացի։
Ղրիմի պայթյունի գործով հիշատակվող ընկերության հասցեում վարձով տված բնակարան է Ալավերդիում