Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը կալանավորվեց

Դատարանը բավարարեց ԱԱԾ քննիչի միջնորդությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը կալանավորվեց։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արշակ Մաթևոսյանի նախագահությամբ, քիչ առաջ բավարարեց նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու` ԱԱԾ քննիչի միջնորդությունը։
Հիշեցնենք` հոկտեմբերի 17–ին հայտնի դարձավ, որ ԱԱԾ-ն ձերբակալել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանին։
Ալեքսանյանին առաջադրված մեղադրանքը, նրա փաստաբան Գայանե Պապոյանի հավաստմամբ, վերաբերում է բացառապես նրա փաստաբանական գրծունեությամբ իրականացված օրինական գործառույթներին։ Այն է` Ալեքսանյանը, որպես փաստաբան, իր պաշտպանյալին կալանքից ազատելու միջնորդություն է ներկայացրել դատարան։
Նույն գործով անցնում է նաև դատավոր Արուսյակ Ալեքսանյանը, որը նույնպես այսօր կալանավորվեց։
Արուսյակ Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, իսկ փաստաբան Էրիկ Ալեքսանյանին՝ նրան աջակցելու համար:
Չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը. Էրիկ Ալեքսանյանի շահերի պաշտպան