ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում հոկտեմբերի 19-ի և 20-ի գիշերը և երեկոյան, 22-ին առանձին շրջաններում, 21-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, 18-20-ն առանձին հատվածնեորւմ հնարավոր է նաև ամպրոպ:
Ինչպես հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից, հոկտեմբերի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին արևմտյան է` 2-5 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 21-ի ցերեկը և 22-ի գիշերը կնվազի 8-10 աստիճանով:
Քամին արևմտյան է` 2-5 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 21-ի ցերեկը և 22-ի գիշերը կնվազի 8-10 աստիճանով:
Երևան քաղաքում հոկտեմբերի 19-ի երեկոյան ժամերին և 20-ի գիշերը հնարավոր է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 21-ին, 22-ի գիշերը սպասվում է անձրև: Հոկտեմբերի 20-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մայրաքաղաքում հոկտեմբերի 19–ի գիշերը եղել է 9-11 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +20...+22 աստիճան տաքություն։