Մահացել է հայտնի դերասան և ռեժիսոր Դավիթ Քեոսայանը

Խորհրդային Միության և Ռուսաստանի հայտնի դերասան, ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Դավիթ Քյոսայանը. Արխիվային լուսանկար
Կինոգործիչը 61 տարեկան էր։ Մահվան պատճառը դեռևս հայտնի չէ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. Մահացել է Խորհրդային Միության և Ռուսաստանի հայտնի դերասան, ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Դավիթ Քեոսայանը։ Նա հայտնի ռեժիսոր Էդմոն Քեոսայանի որդին է։ Այս մասին հայտնել է Sputnik-ի և RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։
«Ես չգիտեմ այլ ավելի լուսավոր, ազատ և կենսուրախ մարդու»,- գրել է նա։
Սիմոնյանը նաև ցիտել է Դավիթ Քյոսայանի խոսքերը․ «Ջանա, չի կարելի քամին գերագնահատել»։
Մահվան պատճառն ու հրաժեշտի օրը դեռ հայտնի չեն։
Հիշեցնենք, որ Դավիթ Քեոսայանը ծնվել է 1961 թվականին Մոսկվայում։ 1983 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետը, իսկ դրանից հետո աշխատել է «Ռոսկինո»-ում։ Իր գործունեության տարիներին իրեն փորձել է որպես դերասան` խաղալով փոքրիկ դերեր՝ «Ռուսական կայսրության թագը կամ կրկին անձեռնմխելիները» և «Ինչ-որ տեղ լացում է Իվոլգան» ֆիլմերում։ Քյոսայանի ղեկավարությամբ ստեղծվել են այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են՝ «Աղջիկը», «Դաժան բիզնեսը», «Սիրելով չեն հրաժարվում»։ Դավիթի վերջին աշխատանքը դարձել է «Ղրիմի կամուրջ․ պատրաստված է սիրով» ֆիլմը։
Քեոսայանի ընտանիքի մասին քիչ բան է հայտնի։ Նա ամուսնացած է եղել նկարչուհի Անաիդա Քյոսայաին հետ։ 1983 թվականին ծնվել է նրանց դուստրը՝ Լաուրան, որը նախընտրել է դերասանի մասնագիտությունը։