Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահը պատասխանել է պատգամավոր Սոնա Ղազարյանի նամակին

ՀՀ ԱԺ Հայաստան-Լյուքսեմբուրգ բարեկամական խմբի ղեկավար Սոնա Ղազարյանը Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության պատգամավորների պալատի նախագահ Ֆերնանդ Էտգենի հետ
Որոշում է կայացվել Լյուքսեմուրգի խորհրդարանի բարձրաստիճան պատվիրակություն գործուղել Հայաստան:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. Որպես ՀՀ ԱԺ Հայաստան-Լյուքսեմբուրգ բարեկամական խմբի ղեկավար Սոնա Ղազարյանը Հայաստանի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիայի վերաբերյալ նամակով դիմել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության պատգամավորների պալատի նախագահ Ֆերնանդ Էտգենին՝ ներկայացնելով իրադրությունը Հայաստանում և նոր հարձակման վտանգը: Ինչպես հայտնում են ԱԺ-ից, արդեն ստացվել է պատասխան նամակը։
Պատասխանում Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահն իր երկրի օրենսդիր մարմնի անունից լիակատար շարունակական աջակցություն է հայտնել Հայաստանի ժողովրդավարությանն ու տարածքային ամբողջականությանը՝ շեշտելով, որ Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան ուղիղ հարձակում է Հայաստանի ինքնիշխանության վրա:
Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահը հայտնել է, որ որոշում է կայացվել Լյուքսեմուրգի խորհրդարանի բարձրաստիճան պատվիրակություն գործուղել Հայաստան: Լյուքսեմբուրգի գործընկերների այցելության ժամկետները ճշտվում են:
Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը նշել է, որ կարևոր է ԵՄ առաքելության տեղակայումը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, ինչը կայունացնող դերակատարություն կարող է ունենալ:
Ժան Ասելբորնն ընդգծել է, որ ԵՄ առաքելությունը կարող է նպաստել նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը:
Հիշեցնենք` ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայման որոշումն ընդունվել էր հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած Փաշինյան–Մակրոն–Միշել–Ալիև քառակողմ հանդիպմանը։
Լյուքսեմբուրգի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կրկին հորդորել է զերծ մնալ իրավիճակի հետագա սրմանը նպաստող գործընթացներից: