ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. Խերսոնի շրջանը պատրաստվում է ուկրաինական զորքերի հարձակումը հետ մղելուն, պաշտպանական գիծն անընդհատ ամրապնդվում է։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել է տարածաշրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Ստրեմոուսովը։
«Մեր կողմից պաշտպանական գիծը մշտապես հզորացվում է։ Մենք պատրաստվում ենք ցանկացած հարձակում հետ մղել։ Իրավիճակը դեռ կայուն է, թշնամու՝ տարածաշրջանում առաջանալու վտանգ չկա», - ասել է նա։
Նրա խոսքով՝ ոչ ոք չի պատրաստվում նահանջել։ Նա ավելացրել է, որ այս պահին Խերսոնի շրջանի ճակատում և մատույցներում իրավիճակը կայուն է, բայց հակառակորդը ցանկացած պահի կարող է փորձել հրթիռային հարված հասցնել:
Ավելի վաղ Խերսոնի շրջանի նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատար Վլադիմիր Սալդոն հայտարարել էր, որ որոշում է կայացվել տարածաշրջանի քաղաքացիական բնակչությանը Դնեպրի աջ ափից ձախ ափ կազմակերպված տեղափոխության մասին:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 237-րդ օրը։