ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. ՌԴ Եյսկ քաղաքում վնասված բնակելի շենքի գրեթե 300 բնակիչներ արդեն վերադարձել են իրենց բնակարաններ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Այս պահին գրեթե 300 մարդ վերադարձել է տուն», - ասել է համայնքի ներկայացուցիչն ու հավելել, որ արդեն 150 բնակարան բնակեցվել է:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17–ին Կրասնոդարի Եյսկ քաղաքում բնակելի տան վրա ռազմական СУ-34 ինքնաթիռ էր ընկել, խոշոր հրդեհ էր բռնկվել։
Ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի թիվը 15 է։ Նրանցից 3-ը երեխաներ են։ Տարբեր վնասվածքներ ստացածների թիվը 26 է։