Տեսանյութ է հրապարակվել, որտեղ երևում է «Հյուսիսային հոսքի» վնասված մասը

Ահաբեկչությունները տեղի են ունեցել սեպտեմբերի 26-ին մինչև Եվրոպա ձգվող միանգամից երկու ռուսական գազատարներում` «Հյուսիսային հոսքում» և «Հյուսիսային հոսք 2»-ում:
Sputnik
Շվեդական «Էքսպրեսեն» պարբերականը հրապարակել է «Հյուսիսային հոսք-1»-ի ավերված հատվածի կադրերը, որոնք նկարահանվել են 80 մետր խորության վրա:
Ստորջրյա նկարահանումները կատարվել են դրոնի օգնությամբ։ Շվեդ և դանիացի քննիչները եկել են այն եզրակացության, որ վնասի պատճառը պայթյունն է եղել: Պայթյունից հետո, որի ուժգնությունը Ռիխտերի սանդղակով կազմել է 2,3 բալ, վնասվել է գազատարի առնվազն 50 մետր հատված։
Շվեդիան, Դանիան և Գերմանիան հրաժարվել են համատեղ հետաքննել «Հյուսիսային հոսքի» դեպքերը
Ավելի վաղ WSJ-ն հրապարակել էր գերմանացի քննիչների եզրակացությունները «Հյուսիսային հոսքերի» պայթյունների մասին: Նրանք պարզել էին, որ «Հյուսիսային հոսքի» և «Հյուսիսային հոսք-2»-ի պայթյունները, հավանաբար, սաբոտաժ են եղել, սակայն չեն պարզել, թե ով է կանգնած գազամուղների վթարի հետևում։
Ահաբեկչությունները տեղի են ունեցել սեպտեմբերի 26-ին մինչև Եվրոպա ձգվող միանգամից երկու ռուսական գազատարներում` «Հյուսիսային հոսքում» և «Հյուսիսային հոսք 2»-ում: «Հյուսիսային հոսքի» օպերատոր Nord Stream AG-ն հայտնել է, որ գազամուղներում արտակարգ պատահարն աննախադեպ է, և վերանորոգման ժամկետներն անհնար է գնահատել: Ռուսաստանին թույլ չեն տվել մասնակցել հետաքննությանը։
«Հյուսիսային հոսքերի» շուրջ հետաքննությանը Ռուսաստանի մասնակցությունը պարտադիր է. Պեսկով