ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի — Sputnik. ՌԴ զինված ուժերն այսօր հրթիռային նոր հարվածներ են հասցրել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին և ռազմական կառավարման համակարգին։ Տեղեկությունը հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից։
«Մեկ օրվա ընթացքում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը շարունակել են օդային և ծովային բազավորման մեծ հեռահարության բարձր ճշգրտության զենքով հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմական կառավարման և էներգետիկայի համակարգերին, ինչպես նաև զինամթերքով ու արտասահմանյան արտադրության սպառազինությամբ զինանոցներին: Բոլոր նշանակված օբյեկտները խոցված են»,- ասել են գերատեսչությունում։
Զապորոժիե քաղաքի շրջանում օպերատիվ-մարտավարական ու բանակային ավիացիայի, հրթիռային զորքերի ու հրետանու հարվածներով խոցվել են «Դնեպր» զինված ուժերի զորքերի միացյալ խմբավորման ղեկավարման կետը և ռադիոլոկացիոն կայանների նորոգման արտադրամասը:
Նաև խոցվել են 56 հրետանային ստորաբաժանումներ, կենդանի ուժ և ռազմական տեխնիկա 132 շրջաններում։
«Հակամարտկոցային պայքարի ընթացքում խոցվել են Խերսոնի մարզում Ուկրաինայի զինված ուժերի երկու հրետանային մարտկոցները, ինչպես նաև Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում HIMARS համազարկային կրակի ամերիկյան ռեակտիվ համակարգերի դասակը», - նշված է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 236-րդ օրը։