Քաղաքային տրանսպորտը մինչև գարուն 90 տոկոսով նորացված կլինի. Երևանի քաղաքապետարան

Յոթ օրվա ընթացքում քաղաքային իշխանությունները մրցույթ կհայտարարեն միասնական վճարային համակարգի գործարկման համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի - Sputnik. Երևանի հասարակական տրանսպորտը մինչև տարեվերջ կհամալրվի165 նոր ավտոբուսներով և 30 տրոլեյբուսներով: Այս մասին հայտնել է քաղաքապետարանի տրանսպորտի վարչության ղեկավարի պաշտոնակատար Հայկ Սարգսյանը` պարզաբանելով, որ խոսքը 8,5 մետր երկարությամբ տրանսպորտային միավորների մասին է։
«Մինչև 2023 թվականի առաջին եռամսյակի ավարտը ակնկալում ենք, որ մայրաքաղաք կհասնի ևս 87 միավոր MAN մակնիշի 12-մետրանոց ավտոբուս»,-ասել է Սարգսյանը:
Գարնանն, այսպիսով, Երևանի տրանսպորտային պարկը կթարմացվի 90-ով։
Իր հերթին «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի» տնօրեն Սարգիս Մանուկյանը, պատասխանելով միասնական վճարային համակարգի մասին հարցին, նշել է, որ այն մշակվել է, և յոթ օրվա ընթացքում մրցույթ կհայտարարվի:
Սկզբում համակարգը կներառի մետրոպոլիտենի ծառայությունները և 946 միավոր ցամաքային տրանսպորտ: Հետագայում նախատեսվում է ներառել նաև միջքաղաքային տրանսպորտը, ինչպես նաև մինչև օդանավակայան երթուղին սպասարկող ավտոմեքենաները:
Վճարային նոր համակարգ և նոր ավտոբուսներ. Երևանի քաղաքապետարանը մանրամասներ է ներկայացրել
Նշենք, որ տրանսպորտի խնդիրը մայրաքաղաքում ամենասուր խնդիրներից մեկն է մնում` չնայած իշխանությունների ձեռնարկած միջոցներին։
Գերբեռնված ավտոբուսներն ու միկրոավտոբուսները, սպասող (30 րոպեից մինչև մեկ ժամ) քաղաքացիները և երկար շարասյունները կանգառներում` անվերջ խցանումների և տաքսիների գների կտրուկ աճի ֆոնին. ահա այն անհարմարությունների ցանկը, որոնց ամեն օր բախվում են Երևանի բնակիչները:
Երևանը մոտ 1 տարի անց 100 նոր ավտոբուս կունենա. քաղաքապետը պայմանագիր է ստորագրել