Փաշինյանը կրկին անդրադարձել է «միջանցքի» թեմային

Նիկոլ Փաշինյանը. Արխիվային լուսանկար
ՀՀ վարչապետն ասել է, թե եռակողմ հայտարարության մեջ որ միջանցքի մասին է հիշատակվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Թվիթերի» իր էջում կրկին անդրադարձել է «միջանցքի» թեմային։
«Կարո՞ղ է որևէ մեկը 11/9 եռակողմ հայտարարության մեջ Հայաստանի տարածքին վերաբերող «միջանցքի» մասին հիշատակում գտնել: Իհարկե, ո՛չ։ 11/9-ի եռակողմ հայտարարության մեջ «միջանցքի» մասին որևէ հիշատակում կա՞: Այո, և դա Լաչինի միջանցքն է Լեռնային Ղարաբաղում։ Սա միակ տարբերակն է»,–գրել է նա։
Նշենք, որ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների` 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ։ Այդ նպատակով որոշվել է երեք երկրների փոխվարչապետների մակարդակով աշխատանքային խումբ ստեղծել, որը կկենտրոնանա տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի կարգավորման վրա։