Մոտակա օրերին ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով. եղանակի տեսություն

Երևանյան աշուն. Արխիվային լուսանկար
Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում սպասվում է ցերեկը 20-22, երեկոյան՝ 13-15 աստիճան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում հոկտեմբերի 18-ի և 20-ի գիշերը առանձին շրջաններում, 18-ի ցերեկը, 21-22-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, 18-ին հովտային շրջաններում հնարավոր է նաև ամպրոպ: Հոկտեմբերի 19-ին, 20-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Տեղեկությունը հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Եղանակի տեսություն
Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 21-22-ն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով:
Երևանում հոկտեմբերի 18-ի ցերեկը, 20-ի գիշերը հնարավոր է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 21-22-ը սպասվում է անձրև: Հոկտեմբերի 19-ին, 20-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում սպասվում է ցերեկը 20-22, երեկոյան՝ 13-15 աստիճան։