Եյսկում ռազմական Սու-34 ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի։ Նրանցից 3-ը երեխաներ են։ Տուժածների թիվը ներկա պահին 19 է։
Նրանցից 11–ը, այդ թվում` 2 հղի կանայք, գտնվում են Եյսկի հիվանդանոցում, ևս 4-ը, այդ թվում՝ 2 երեխա, ծանր վիճակում տեղափոխվել են Կրասնոդարի հիվանդանոց, որտեղ միացված են արհեստական շնչառության սարքին։
Վթարի հետևանքով բնակելի շենքում բռնկված հրդեհը մարվել է, շինության վիճակը կգնահատի հատուկ հանձնաժողովը։ Շենքի տարածքում հայտարարվել է արտակարգ ռեժիմ։
Փորձագիտական գնահատականներով` վթարի վայրում հրդեհը բռնկվել է Սու-34-ի վառելիքի արտահոսքի հետևանքով։