Կիևում էներգամատակարարման օբյեկտի ուղղությամբ երեք հարված է հասցվել

Քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հաստատել է ենթակառուցվածքներին հասցված հարվածների լուրը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի - Sputnik. Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Կիրիլ Տիմոշենկոն Telegram-ում հայտնել է Կիևի ձախափնյա հատվածում էներգամատակարարման օբյեկտին երեք հարվածի մասին:
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հաստատել է տեղեկությունն ու հստակեցրել է, որ հարվածները եղել են քաղաքի Դեսնյանսկի շրջանում։
ՌԴ ԶՈւ-ն հարվածներ է հասցրել Դնեպրոպետրովսկի էներգետիկ ենթակառուցվածքին
Բացի այդ, ավելի վաղ «Страна.ua»-ն հայտնել էր, որ քաղաքի շրջաններից մեկում հոսանքի ընդհատումներ են սկսվել։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակում գրել են նաև Դնեպրի էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտին երկու հարվածի մասին:
Պայթյունների շարք է տեղի ունեցել նաև Խարկովում։ Քաղաքապետ Իգոր Տերեխովը հայտարարել է, որ հարվածի տակ է ընկել արդյունաբերական ձեռնարկություններից մեկի տարածքը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 236-րդ օրը։