Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային զորքերը զորավարժությունների երկրորդ օրը Արաքս գետի հովտում սպառազինությունեն տեղակայել՝ տանկեր, զրահատեխնիկա, հրետանային, հրթիռային հրանոթներ, ինչպես նաև այլ տեխնիկա։ Տեղեկությունը հայտնում է MiranPress-ը:
Իրանի ԻՀՊԿ ցամաքային ուժերի զորավարժությունները մեկնարկել են հոկտեմբերի 17-ի առավոտյան Արաքս գետի հովտում, Արևելյան Ատրպատական ու Արդեբիլ նահանգների հյուսիսում:
Միջոցառումն անցկացվում է տարեկան ժամանակացույցի համաձայն՝ ԻՀՊԿ զորքերի մարտունակությունը բարձրացնելու նպատակով։
Վարժանքների ընթացքում առաջին անգամ մշակվում է տեխնիկայի տեղափոխումը պոնտոնային (շարժական) կամուրջներով։