ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Դեյվիդ Փրայսի հետ Ծիծեռնակաբերդ են այցելել նաև ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ Դիանա Դեգեթը, Ջիմ Քուփերն ու Էնդի Լևինը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանում գտնվող ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր։
Ինչպես հայտնում են ԱԺ–ից, հյուրերը ծաղիկներ և ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ ու խոնարհումով հարգել սուրբ նահատակների հիշատակը:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի նախագահ Դեյվիդ Փրայսի գլխավորած պատվիրակությանը Ծիծեռնակաբերդում ուղեկցել են ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն ու Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամ Մարիա Կարապետյանը։
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
Դեյվիդ Փրայսի հետ Ծիծեռնակաբերդ են այցելել նաև ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ Դիանա Դեգեթը, Ջիմ Քուփերն ու Էնդի Լևինը:
Հիշեցնենք` ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (ԺԳՀ) նախագահ Դեյվիդ Փրայսի գլխավորած կոնգրեսական պատվիրակությունը Հայաստան է ժամանել երեկ` հոկտեմբերի 17–ին։
Այսօր՝ ժամը 16:30-ին, ԱԺ նիստերի դահլիճին կից սրահում տեղի կունենա ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (ԺԳՀ) նախագահ Դեյվիդ Փրայսի մամուլի ասուլիսը: