Լաչինի միջանցքի նոր երթուղու մաս կազմող Տեղ-Կոռնիձոր ճանապարհի հողային աշխատանքները կավարտեն մինչև տարեվերջ։ Այս մասին, կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ, ասել է փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը։
«Մինչև տարեվերջ հողային աշխատանքներն ավարտին կհասցվեն», – ասել է Մաթևոսյանը։
Ճանապարհի ընդհանուր լայնությունը 11,8 մետր կլինի, ասֆալտի լայնությունը` 7,2 մետր։
Շինարարության համար հատկացվել է 5,5 մլրդ դրամ:
Հիշեցնենք՝ օգոստոսի 30-ին Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի միջև սկսել է գործել միջանցքի նոր հատվածը։
Ճանապարհը կգործի մինչև հիմնական ճանապարհի գործարկումը (Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղով)։
Այն սկիզբ է առնում Աղավնո գյուղից մի փոքր վերև (Տեղ գյուղի մոտ) և ավարտվում Հագարու գետի վրայով անցնող կամրջով։ Այնուհետև ճանապարհն անցնում է Հին Շեն և Մեծ Շեն գյուղերով և Եղցահող գյուղի մոտ դուրս է գալիս Գորիս–Ստեփանակերտ մայրուղի։