ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի - Sputnik. Բանակցությունների արդյունքում Կիևի վերահսկողության տակ գտնվող տարածքից վերադարձվել է 110 ռուս քաղաքացի: Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։
Վերադարձվածների թվում է քաղաքացիական նավերի 72 ռուս նավաստի։ Ուկրաինական կողմին է հանձնվել Ուկրաինայի ԶՈւ 108 կին զինծառայող։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 13-ին Կիևի ռեժիմի վերահսկողության տակ գտնվող Ուկրաինայի տարածքից վերադարձվել էր 20 ռուս զինվորական։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 235-րդ օրը։