Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունը հայ ըմբիշները մեկնարկել են հաղթանակներով

Ըմբիշ Մալխաս Ամոյանը տոնում է թուրք ըմբիշ Յունուս Բասարիի նկատմամբ հաղթանակը հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչում (2 ապրիլի, 2022թ)․ Բուդապեշտ. Արխիվային լուսանկար
Հունահռոմիական ոճի ըմբշամարտիկներ Մալխաս Ամոյանը և Գևորգ Թադևոսյանը կիսաեզրափակիչում են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում առաջինը պայքարի են դուրս եկել հունահռոմեական ոճի ըմբիշները։
Մալխաս Ամոյանը (77 կգ) արդեն անցկացրել է 3 գոտեմարտ ու հաղթանակ տարել։
Նախ դժվարին պայքարում նա հաղթել էր Իրանի ներկայացուցիչ Մոհամադ Ռեզա Մոխտարիին, իսկ երկրորդ գոտեմարտում 3-0 հաշվով առավելության է հասել մեքսիկացի Էմանուել Կաստրոյի նկատմամբ և դուրս է եկել քառորդ եզրափակիչ։ Ավելի ուշ Մալխաս Ամոյանը 2-1 հաշվով հաղթեց ղրղզ Ակիլբեկ Տալանտբեկովին ու դուրս եկավ կիսաեզրափակիչ։ Այսօր երեկոյան 23-ամյա Ամոյանը եզրափակիչի ուղեգիրը կվիճարկի ճապոնացի Նաո Կուսակայի հետ։
Գոտեմարտ է անցկացրել նաև 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը։ Նա հաղթել է մրցակցին և դուրս եկել քառորդ եզրափակիչ:
Գևորգ Թադևոսյանը ևս հաղթանակով է մեկնարկել մրցելույթը։ Նա գոտեմարտել է Ղրղզստանի ներկայացուցիչ Ազատ Սալիֆինովի հետ և հաղթել 9:0 հաշվով։ Ավելի ուշ նա քառորդ եզրափակիչում 4:0 հաշվով հաղթել է Նիդեռլանդների ներկայացուցիչ Մարսել Ստերկենբուրգին և դուրս եկել կիսաեզրափակիչ։
Գոտեմարտ է անցկացրել նաև 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը։ Նա հաղթել է մրցակցին և դուրս եկել քառորդ եզրափակիչ: Ավելի ուշ քառորդ եզրափակիչում 3:1 հաշվով պարտվել է Գեորգի Շոտաձեին:
Նշենք, որ Իսպանիայում Պոնտեվեդրա քաղաքում Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականները հոկտեմբերի 17-23-ը մասնակցում են մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությանը։
Ըմբշամարտիկ Արսեն Հարությունյանը աշխարհի առաջնության բրոնզե մեդալ նվաճեց
Ինչպես հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից՝ հունահռոմեական ոճի ըմբիշները հանդես են գալիս 8 քաշային կարգերում: Մեր երկրի մարզական պատիվը կպաշտպանեն Տիգրան Մինասյանը (60 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Սահակ Հովհաննիսյանը (67 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ), Մալխաս Ամոյանը (77 կգ), Գագիկ Հակոբյանը (82 կգ), Գևորգ Թադևոսյանը (87 կգ) և Հայկ Խլոյանը (97 կգ):
Ազատ ոճայինների կազմում ընդգրկված են Մանվել Խնձրցյանը (57 կգ), Արսեն Հարությունյանը (61 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ), Կնյազ Իբոյանը (86 կգ), Սերգեյ Սարգսյանը (92 կգ) և Հովհաննես Մաղաքյանը (97 կգ):