Կրասնոդարի Եյսկ քաղաքում բնակելի տան վրա ռազմական СУ-34 ինքնաթիռ է ընկել

Զոհերի մասին տեղեկությունը ճշտվում է։
Sputnik
Կրասնոդարի Եյսկ քաղաքում բնակելի տան վրա ռազմական СУ-34 ինքնաթիռ է ընկել, խոշոր հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է Zvezdanews-ը՝ հղում անելով քաղաքի միասնական դիսպետչերական ծառայությանը։
Դեպքի վայրում են շտապօգնության խմբերը։ Զոհերի մասին տեղեկությունը ճշտվում է։
Տղամարդն ավիավթարից մի քանի րոպե առաջ մորը սելֆի է ուղարկել
ՌԴ ՊՆ-ն արդեն հաստատել է ինքնաթիռի կործանման փաստը։ Պաշտպանության նախարարության տվյալներով՝ Հարավային ռազմական օկրուգի ռազմական օդանավակայանից ուսումնամարզական թռիչքի ժամանակ բարձրանալիս ինքնաթիռը կործանվել է։
Ըստ չհաստատված տեղեկությունների՝ կործանման պատճառ է դարձել ինքնաթիռի շարժիչի խափանումը։
«Սու-34-ի կործանման վայրում՝ բնակելի թաղամասերից մեկի բակում, օդանավի վառելիքը բռնկվել է»,- հայտնել են պաշտպանության նախարարությունից։
Զոհերի մասին տեղեկությունը ճշտվում է։
Հրաշքով փրկվածները. Պակիստանում տեղի ունեցած ավիավթարից 2 մարդ ողջ է մնացել