Օդային տագնապի մասին հայտնել են քաղաքի վարչակազմի Telegram ալիքում, տեղեկությունը հաստատել է քաղաքապետ Վիտալի Կլիչկոն:
Համացանցում տարածվում են ականատեսների նկարահանած տեսանյութերը։ Երևում է, որ կամիկաձե դրոններն ապարդյուն փորձում էին խոցել հրաձգային զենքով, հավանաբար խոշոր տրամաչափի գնդացիրներով։
Փորձը ցույց տվեց, որ ՀՕՊ-ի սովորական միջոցներն ունակ չեն հետ մղել «Գերան-2» անօդաչուների գրոհները:
Արձանագրվել է առնվազն երեք հարված թիրախներին։ Օբյեկտներն այրվում են։ Ուկրաինայի մայրաքաղաքի իշխանությունը փակել է քաղաքի կենտրոնում կրկեսի ու Կրեշչատիկի միջև ընկած շրջանը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 235-րդ օրը։