ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԵՄ առաքելության անդամներին

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամներին:
Հանդիպմանը քննարկվել են առաքելության գործունեության տեխնիկական և կազմակերպչական հարցեր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամներին:
Ինչպես հայտնում է նախարարի մամուլի խոսնակը, Պապիկյանը ողջունել է առաքելության այցը Հայաստան, հայտնել առաքելության հետ համագործակցելու և առաքելությանն աջակցելու պատրաստակամություն:
Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարին են ներկայացվել առաքելության հիմնական նպատակներն ու խնդիրները: Զրուցակիցները քննարկել են առաքելության գործունեության տեխնիկական և կազմակերպչական հարցեր:
Հիշեցնենք` Եվրոպայի խորհուրդն այսօր հայտարարել է, որ Հայ-ադրբեջանական սահմանին քաղաքացիական դիտորդական առաքելության նպատակով Հայաստանի կողմից տեղակայվելու են մինչև 40 ԵՄ մոնիտորինգի փորձագետներ` իրավիճակի դիտարկման, վերլուծության և զեկուցելու նպատակով։
ԵՄ դիտորդական առաքելության արագ տեղակայումն ապահովելու նպատակով որոշվել է մոնիտորինգի փորձագետներ ներգրավել Վրաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունից։
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամներին:
Դիտարկման առաքելությունը ժամանակավոր է, և, ըստ ԵԽ-ի երկու ամսից ավելի չի տևի։
Քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայման որոշումն ընդունվել էր հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած Փաշինյան–Մակրոն–Միշել–Ալիև քառակողմ հանդիպմանը։
Պաշտոնական հայտարարության համաձայն` առաքելության նպատակն է աջակցել տարածաշրջանում խաղաղության և անվտանգության վերականգնմանը, վստահության ամրապնդմանը և երկու պետությունների միջև միջազգային սահմանի սահմանազատմանը։