Հայաստանում կորոնավիրուսի 387 նոր դեպք է գրանցվել. մեկ շաբաթում 6 մարդ է մահացել վարակից

COVID-19-ի թեստավորում
Կորոնավիրուսի դեմ Հայաստանում ամբողջապես պատվաստված է 1 026 247 քաղաքացի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Հոկտեմբերի 10-16 ընկած ժամանակահատվածում Հայաստանում կորոնավիրուսի 387 նոր դեպք է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Նշվում է, որ նախորդ շաբաթ կորոնովիրուսի հետևանքով 6 մարդ է մահացել (ընդհանուր՝ 8 706)։ Այս պահին COVID-ի դեմ 699 անձ է բուժում ստանում։

Բացի այդ, առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանում կորոնավիրուսի դեմ ամբողջապես պատվաստված է 1 027 035 քաղաքացի։ Առաջին դեղաչափով պատվաստվել է 1 151 175 անձ, իսկ ընդհանուր պատվաստումների թիվը 2 262 719 է։ Քաղաքացիները շարունակում են նաև կորոնավիրուսի դեմ պատվաստման բուստեր դեղաչափ ստանալ. նրանց թիվը 78 880 է։

Հիշեցնենք` 2020թ.-ի մարտի 16-ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց։ 2020թ.-ի սեպտեմբերի 10-ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12-ից մինչև 2021թ.-ի հունվարի 11-ը կգործի կարանտինի ռեժիմ։ Այն երկարաձգվեց մինչև 2021թ.-ի հուլիսի 11-ը։ Հուլիսի 9-ին որոշվեց կարանտինը երկարաձգել մինչև 2021թ.-ի դեկտեմբերի 20-ը։ Նոյեմբերի 11-ի որոշմամբ էլ կարանտինը երկարաձգվեց մինչև 2022-ի հունիսի 20-ը։
2021թ.-ի դեկտեմբերի 17-ին հայտարարվեց, որ հանրային բաց տարածքներում դիմակ դնելու պահանջը վերացվում է։
2022թ.-ի մարտի 2-ին դիմակ դնելու պահանջը վերացվեց նաև հանրային փակ տարածքներում` բացառությամբ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների: