Քիշնևում արտահերթ ընտրությունների պահանջով հանրահավաք է․ տեսանյութ

Մեկ շաբաթ առաջ ընդունված հայտարարությամբ ցուցացարները կառավարությունից պահանջել էին ամբողջությամբ փոխհատուցել գազի և էլեկտրաէներգիայի արժեքի տարբերությունը։
Sputnik
Մոլդովայի մայրաքաղաքում ընդդիմադիր ուժերն անժամկետ բողոքի ակցիա են անցկացնում։ Խորհրդարանի շենքի դիմաց ցուցարարները կազմակերպել են վրանային «Փոփոխությունների քաղաք»։ Sputnik Մոլդովայի հաղորդմամբ՝ ցուցարարները պահանջում են Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի, խորհրդարանի և կառավարության հրաժարականները, ինչպես նաև արտահերթ ընտրությունների անցկացում։
Մոլդովայում անժամկետ բողոքի ակցիա է. վրանային ավանը գնալով մեծանում է
Այսօր մայրաքաղաք Քիշնևում ցուցարարներ են հավաքվել երկրի տարբեր շրջաններից՝ բողոքի զանգվածային ակցիա անցկացնելու համար։ Կազմակերպիչների տվյալներով ՝ հանրահավաքին մասնակցում է ավելի քան 50 հազար մարդ։
Մեկ շաբաթ առաջ ցուցարարները հայտարարություն էին ընդունել, որով իշխանություններից պահանջել էին շտապ կարգով ամբողջությամբ փոխհատուցել բնական գազի և էլեկտրաէներգիայի սակագնի տարբերությունը, ինչպես նաև ֆինանսական օգնություն տրամադրել բնակչության առավել խոցելի խմբերին: