ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik․ Պատգամավորների թվի կրճատումն օգնել է Իտալիային տնտեսել գրեթե 60 մլն եվրո, գրում է իտալական Il Sole 24 Ore թերթը:
2020 թվականին Իտալիայում սահմանադրական բարեփոխում է անցկացվել, որով, ի թիվս այլ հարցերի, որոշվել է կրճատել է պատգամավորների (630-ից 400) և սենատորների (315-ից 200) թիվը: Այս փոփոխություններն ուժի մեջ են մտել սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած վերջին ընտրություններից հետո։
Դրա շնորհիվ խորհրդարանի երկու պալատների բյուջեն կրճատվել է տարեկան մոտ 60 մլն եվրոյով։ Պատգամավորների պալատում աշխատավարձի ծախսերը կկրճատվեն՝ 79 միլիոն դոլարից դառնալով 50 մլն դոլար, իսկ գործուղումների ծախսերը՝ 26,4 միլիոնից մինչև 16,8 մլն դոլար:
Պատգամավորների պալատում այս առիթով որոշել են 2 հազար եվրո ծախսել դահլիճի վերափոխման և ավելորդ նստատեղերը հեռացնելու աշխատանքների համար: Իսկ Սենատում որոշել են դրա վրա էլ ծախսեր չանել՝ այդ նստատեղերը դատարկ թողնելով։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին Իտալիայում անցկացված խորհրդարանական ընտրություններում ամենաշատ ձայները հավաքել էր աջ կենտրոնամետների կոալիցիան՝ «Իտալիայի եղբայրներ» կուսակցության առաջնորդ Ջորջի Մելոնիի գլխավորությամբ։