Փարիզում հազարավոր մարդիկ երթ են կազմակերպել ընդդեմ կյանքի թանկացման․ տեսանյութ

Ցուցարարները աշխատավարձերի և սոցիալական վճարների բարձրացում, ինչպես նաև էլեկտրաէներգիայի գների սառեցում են պահանջում։
Sputnik
ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ Փարիզում այսօր երթ է ընթանում գների աճի և իշխանությունների«կլիմայական անգործության» դեմ:
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցը Ֆրանսիայի մայրաքաղաքում անցկացվում է Ժան-Լյուկ Մելանշոնի «Չենթարկված Ֆրանսիա» ձախ կուսակցության, «Եվրոպա - Էկոլոգիա – Կանաչներ» կուսակցության, Սոցիալիստական կուսակցության, ինչպես նաև մի շարք արհմիությունների ու ասոցիացիաների կոչով:
22-ամյա աղջկա մահը Իրանում բողոքի ակցիաների պատճառ է դարձել
Ցուցարարների պահանջներից են աշխատավարձերի ու սոցիալական վճարների բարձրացումը, էլեկտրաէներգիայի գների սառեցումը, գերշահույթի հարկի սահմանումը, բնապահպանական նախագծերում ներդրումները: Ցուցարարները բողոքում են վառելիքի ու սննդամթերքի գների աճի, ինչպես նաև կենսաթոշակային տարիքի բարձրացման դեմ:
Բացի այդ, հավաքվածները դժգոհություն են հայտնում Փարիզի կողմից Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելու կապակցությամբ։
Հավելենք՝ անցած շաբաթ Փարիզում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրաժարականի պահանջով խոշոր ցույց էր տեղի ունեցել։