Մահացել է Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերության նախկին նախագահ Օլեգ Պոպցովը

Օլեգ Պոպցով
2000 թվականին Պոպցովը նշանակվել է «ТВ Центр»-ի գլխավոր տնօրեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. 88 տարեկանում մահացել է Ռուսաստանի պետական հեռուստառադիոընկերության նախկին նախագահ Օլեգ Պոպցովը: Տեղեկությունը հայտնել է Պետդումայի պատգամավոր Եվգենի Պոպովը։
«Մահացել է Օլեգ Մաքսիմի Պոպցովը։ Ռուսական հեռուստատեսության հիմնադիրներից մեկը: Նա 88 տարեկան էր։ Աստված հոգին լուսավորի», - գրել է Պոպովը իր Telegram-ալիքում։
Օլեգ Պոպցովը 1990-1996 թվականներին ղեկավարել է Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերությունը: 2000 թվականին Պոպցովը նշանակվել է «ТВ Центр»-ի գլխավոր տնօրեն։ Նա գրել է «Բորիս արքայի ժամանակների ժամանակագրությունը» և «Ցարական շքախմբի տագնապալին երազները» հուշերը։