ՌԴ զինվորականների առաջին էշելոնները հասել են Բելառուս

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հոկտեմբերի 10-ին հայտարարել էր, որ Բելառուսի դեմ Կիևի կողմից ճակատի բացումը ռազմական տեսանկյունից խելահեղություն է։
Sputnik
Բելառուս են ժամանել ՌԴ զինծառայողների առաջին էշելոնները, որոնք զորքերի տարածաշրջանային խմբավորման մաս են կազմում։ Տեղեկությունը հայտնում է հանրապետության պաշտպանության նախարարությունը։
«Զորքերի տարածաշրջանային խմբավորում ստեղծելու որոշումն ընդունվել և իրականացվում է բացառապես Բելառուսի տարածքում Միութենական պետության պետական սահմանի պաշտպանությունն ուժեղացնելու նպատակով, և այդ որոշումը թելադրված է մեզ հետ սահմանակից շրջաններում չդադարող ակտիվությամբ», – ասվում է հաղորդագրության մեջ։
Բելառուսում ահաբեկչության բարձր վտանգի ռեժիմ է սահմանվել. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հոկտեմբերի 10-ին հայտարարել էր, որ Բելառուսի դեմ Կիևի կողմից ճակատի բացումը ռազմական տեսանկյունից խելահեղություն է, սակայն Ուկրաինային այդ քայլին է դրդում Արևմուտքը։ Նա նշել էր, որ ՆԱՏՕ–ն և եվրոպական մի շարք երկրներ դիտարկում են Մինսկի նկատմամբ հնարավոր ագրեսիայի տարբերակը։ Լուկաշենկոյի խոսքով` Միութենական պետության արևմտյան սահմաններին տիրող իրավիճակի սրացման պատճառով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ պայմանավորվել են զորքերի (ուժերի) համատեղ տարածաշրջանային խմբավորում տեղակայելու մասին, և այդ խմբավորումն արդեն իսկ ձևավորվում է։
Լուկաշենկոն ԱՊՀ-ում փոխադարձ աջակցության մակարդակն անբավարար է համարում