Կիևում և Կիևի մարզում տագնապ է հայտարարվել. իշխանություն

Կիև
Հարևան Չերնիգովի և Սումիի մարզերում ևս օդային տագնապ է հնչում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Կիևում և Կիևի մարզում օդային տագնապ է հայտարարվել։ Այս մասին հայտնում են քաղաքի և մարզի ռազմական վարչակազմները Telegram–յան ալիքներում։
Հարևան Չերնիգովի և Սումիի մարզերում ևս օդային տագնապ է հնչում, ինչի մասին այս մարզերի ղեկավարները ևս հայտնել են Telegram–ում։
Զելենսկու գրասենյակի ղեկավարի տեղակալը Կիևի բնակիչներին հորդորել է խնայել էլեկտրաէներգիան
Հիշեցնենք` ուկրաինական ԶԼՄ–ները հոկտեմբերի 10-ին և 11-ին հայտնեցին, որ կրիտիկական ենթակառուցվածքների օբյեկտներ են պայթել և վնասվել, այդ թվում` էներգետիկ։ Ըստ տեղեկությունների` Ուկրաինայի Վիննիցայի մարզում գտնվող Լադիժինի ՋԷԿ–ին հասցված հրթիռային հարվածների հետևանքով էլեկտրական սարքավորումներ են վնասվել։ Բացի այդ, Ուկրաինայի խոշորագույն հանքարդյունաբերական «Ferrexpo» ընկերությունը դադարեցրել է աշխատանքը էլեկտրաէներգիայի խափանումների պատճառով։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 10-ին ԱԽ–ի անդամների հետ օպերատիվ խորհրդակցության ժամանակ հայտարարեց, որ բարձր ճշգրտության զենքով ինտենսիվ հարված է հասցվել ուկրաինական ենթակառուցվածքների օբյեկտներին։ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած արտակարգ պատահարը Պուտինը ահաբեկչություն որակեց` նշելով, որ այն ուղղված էր քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացմանը։ ՌԴ նախագահի խոսքով` Կիևն իրեն հավասարեցրեց ամենաանցանկալի ահաբեկչական խմբավորումներին, և նրա հանցագործություններն անհնար է անպատասխան թողնել։
Կիևի և Խարկովի մարզերում ռազմական կառավարման օբյեկտներ են խոցվել. ՌԴ ՊՆ