Ողբերգական դեպք Երևանում. մեքենան հարվածել է մոպեդին, 15–ամյա տղան տեղում մահացել է

Ավտոմեքենաներ
Պարզվել է, որ ավտոմեքենայի վարորդը Լեհաստանի քաղաքացի 20-ամյա Միքայել Յան-Ստանիսլավն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Երևան քաղաքում ողբերգական դեպք է տեղի ունեցել. ավտոմեքենայի ու մոպեդի բախման հետևանքով 15– ամյա տղա է մահացել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ըստ հաղորդագրության` Լեհաստանի քաղաքացի 20-ամյա Միքայել Յան-Ստանիսլավն իր վարած «Kia» մակնիշի ավտոմեքենայով ժամը 02։15-ի սահմանում Մամիկոնյանց և Տիգրանյան փողոցների խաչմերուկում բախվել է Երևանի բնակիչ 15-ամյա Հովհաննես Մ․-ի վարած մոպեդին, որը կարմիր լույսի տակ կանգնած է եղել ճանապարհի թույլատրելի հատվածում։
Բախման հետևանքով մոպեդը մի քանի մետր շպրտվել է, իսկ մոպեդավարը` տեղում մահացել։
Կայքի տեղեկություններով՝ անչափահաս տղան Երևանում գործող ՍՊԸ-ներից մեկում առաքիչ էր աշխատում, դեպքի պահին առաքում կատարելիս է եղել։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Երևանում վրացական MAN–ը վրաերթի է ենթարկել չթույլատրվող հատվածով փողոցն անցնող կնոջ