Մասնակի մոբիլիզացիա հայտարարելուց հետո ռուսաստանցիների՝ արտասահաման մեկնելու փաստին ոչ թե հուզական, այլ իրավական գնահատականներ են պետք։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Ինչ-որ մեկը գնացել է, որովհետև ինչ-որ բանից վախենում է, ինչ-որ մեկը գնացել է, որովհետև ուզում է խուսափել մոբիլիզացիայից, մեկ ուրիշն էլ ինչ-որ այլ նկատառումներով է մեկնել։ Յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պետք է իրավական գնահատական տալ և միայն այս հիմքով գործել կոնկրետ անձի նկատմամբ, այլ կերպ հնարավոր չէ», - հավելել է ՌԴ ղեկավարը։
Նրա խոսքով՝ այժմ տարբեր ստորաբաժանումներում ընդգրկված են 33 հազար մոբիլիզացվածներ, նրանցից 16 հազարն արդեն մարտական առաջադրանքներ են կատարում։
Պուտինը հավելել է, որ Ուկրաինային զանգվածային հարվածներ հասցնելու անհրաժեշտություն չկա, այժմ այլ խնդիրներ են առաջադրված։