Օրը անձրևային կլինի. եղանակի տեսություն

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 14-15-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում հոկտեմբերի 14-18-ն առանձին շրջաններում սպասվում է անձրև, 18-ի ցերեկը հնարավոր է նաև ամպրոպ:
Տեղեկությունը հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Եղանակի տեսություն
Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 14-15-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով:
Երևանում հոկտեմբերի 16-18-ը հնարավոր է կարճատև անձրև։
Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը սպասվում է ցերեկը 19-21, երեկոյան՝ 13-15 աստիճան։