ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik․ Եվրամիությունը մինչև տարեվերջ Ուկրաինային 5 մլրդ եվրո կհատկացնի։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտարարել է եվրահանձնակատար Պաոլո Ջենտիլոնին։
Կիևին օգնությունը կտրամադրվի երեք փուլով։
«Մենք մինչև տարեվերջ 5 մլրդ եվրո կհատկացնենք՝ հոկտեմբերին, նոյեմբերին և դեկտեմբերին»,- ասել է նա:
Ավելի վաղ Bloomberg-ը, հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնել էր, որ Եվրահանձնաժողովը Ուկրաինային վարկային փաթեթ կառաջարկի արդեն հաջորդ շաբաթ:
Այսպիսով, միությունն Ուկրաինային կօգնի հոգալ անհետաձգելի ծախսերը, ներառյալ՝ աշխատավարձի և նպաստների վճարումը: Գործակալության տվյալներով՝ սկզբում ԵՄ-ն Ուկրաինային կհատկացնի 2 մլրդ եվրո, նոյեմբերի երկրորդ կեսին՝ 2,5 մլրդ։ Մնացած 500 մլն եվրոն կփոխանցվի արդեն դեկտեմբերին։