ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. ԱԻՆ ենթակայության տակ գտնվող ապաստարաններում իրականացվում են մաքրման և կահավորման աշխատանքներ, հաղորդում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։
ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը և փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը իրականացված աշխատանքներին ծանոթանալու համար այցելել են ապաստարաններ։
«Ապաստարանները գտնվում են գերատեսչության և անձամբ իմ ուշադրության կենտրոնում։ Մաքրման և կահավորման աշխատանքների մասին մշտապես զեկուցվում է»,– նշել է նախարարը։
Նախարարությունն ապաստարանների մաքրման և կահավորման հարցում համագործակցում է նաև համայնքապետարանների հետ և պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն։