Երևանում վրացական MAN–ը վրաերթի է ենթարկել չթույլատրվող հատվածով փողոցն անցնող կնոջ

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
«Ժամը 12։20-ի սահմաններում MAN մակնիշի վրացական համարանիշներով ավտոմեքենան Արտաշիսյան 86/12 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը չթուլյատրելի հատվածով անցնող կին հետիոտնին»,–գրում է կայքը։
Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Շենգավիթ» բժշկական կենտրոն։
Վրաերթի փաստով նախաձեռնվել է վարույթ։
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վրաերթի ենթարկվածի ինքնությունը։
Վրաերթ Երևանում. չթույլատրվող հատվածով փողոցն անցնող կինը տեղում մահացել է
Կայքը հայտնում է, որ ոչ միայն վրաերթի ենթարկված հետիոտն է չթույլատրելի հատվածով անցել, այլ նաև վրաերթից հետո մեծ թվով քաղաքացիներ փողոցն անցնում են չթույլատրելի հատվածով։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։